Դուգլաս Ադամս
Ծննդյան անուն | անգլ.՝ Douglas Noël Adams[2] |
---|---|
Ծնվել է | մարտի 11, 1952[3][4][5][…] |
Ծննդավայր | Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][6][7][…] |
Վախճանվել է | մայիսի 11, 2001[3][4][5][…] (49 տարեկան) |
Վախճանի վայր | Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3][8][9][…] |
Գերեզման | Հայգեյթ գերեզմանատուն[10] |
Գրական անուն | David Agnew[11] |
Մասնագիտություն | դրամատուրգ, սցենարիստ, վիպասան, մանկագիր, գիտաֆանտաստիկ գրող, կատակերգու, գրող և երաժիշտ |
Լեզու | անգլերեն |
Ազգություն | սպիտակ բրիտանացի |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Բրենթվուդի դպրոց (1970)[12] և Սուրբ Ջոնի քոլեջ (1974)[3][13] |
Ժանրեր | գիտական ֆանտաստիկա[14], կատակերգություն[15][16] և երգիծանք |
Ուշագրավ աշխատանքներ | Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց[3], Dirk Gently series? և The Private Life of Genghis Khan? |
Անդամակցություն | Footlights?[17] և Groucho Club?[18] |
Աշխատավայր | BBC[18] և The Digital Village?[18] |
Պարգևներ | |
Ամուսին | Ջեյն Բելսոն[20] |
Զավակներ | Փոլի Ջեյն Ռոքեթ Ադամս[20] |
Կայք | douglasadams.com |
Դուգլաս Ադամս Վիքիքաղվածքում | |
Douglas Adams Վիքիպահեստում |
Դուգլաս Նոել Ադամս (անգլ.՝ Douglas Noël Adams, մարտի 11, 1952[3][4][5][…], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][6][7][…] - մայիսի 11, 2001[3][4][5][…], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3][8][9][…]), անգլիացի գրող, դրամատուրգ և սցենարիստ է, հումորային ֆանտաստիկայի ժանրի ստեղծագործությունների հեղինակ։ Նրա ամենաճանաչված աշխատանքը «Գալակտիկայում ավտոստոպով զբոսաշրջիկի ուղեցույց» (անգլերեն՝ The Hitchhiker’s Guide to the Galaxy) հայտնի վեպերի շարքն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուգլաս Ադամսը ծնվել է 1952 թվականի մարտի 11-ին, Անգլիայի Քեմբրիջ քաղաքում։ Ծնողներն են Ջենեթը (Դենովան) և Դուգլաս Ադամսը։ Դուգլաս փոքրի ծնվելուց մի քանի ամիս հետո ընտանիքը տեղափոխվել է Իսթ Անգլիա։ Այնտեղ երեք տարի անց ծնվում է նրանց քույրը՝ Սյուզանը։ 1957 թվականին Դուգլասի ծնողները բաժանվեցին։
Ավարտել է Բրենտվուրդի դպրոցը։ Սովորել է քոլեջում, 1974 թվականին ստացել բակալավրի, այնուհետև մագիստրոսի աստիճան։ Մասնագիտացումը դարձավ անգլիական գրականությունը։
1978 թվականին BBC ռադիոյով մեկնարկեց նրա 4 սերիանոց «The Hitchhiker’s Guide to the Galaxy» (անգլերենից թարգմանաբար՝ Գալակտիկայում ավտոստոպով զբոսաշրջիկի ուղեցույցը) բեմադրությունը, որը արժանացել է «Imperial Tobacco Award» (1978), «Sony Award» (1979), «Best Programme for Young People» (1980) մրցանակների։ Մի քանի տարի անց, Դուգլասը հրատարակում է համանուն գիրքը, որը 1984 թվականին մեծ հաջողությունների է հասնում՝ գլխավորելով անգլիական բեսթսելերները։ Դուգլասը դառնում է ամենաերիտասարդ գրողը, ով ստանում է «Golden Pen» մրցանակը (մրցանակը տրվում է 1 000 000 գիրք վաճառած հեղինակին)։ Ավելի ուշ Ադամսը գրում է գրքի շարունակությունները «The Restaurant at the End of the Universe» («Ռեստորան տիեզերքի վերջում») (1980) և «Life, The Universe and Everything» («Կյանք, տիեզերք և մնացած բոլորը») (1982)։
1982 թվականին նրա երկու գրքերը համապատասխանեցվում են 6 սերիանոց հեռուստաբեմադրությանը, որոնք արժանանում են մրցանակների «Best TV Graphics», «Best VTR Editing» և «Best Sound» անվանակարգերում։
1984 թվականին թողարկվել է Դուգլասի չորրորդ գիրքը՝ «So Long and Thanks for all the Fish» («Ամենայն բարիք, և շնորհակալություն ձկանը»)։
1984 թվականին[21] Ադամսը սկսում է համագործակցել Infocom կազմակերպության հետ, որը այդ թվականին արկածային խաղերի «թագավորն» էր, և ուներ անմիջական մասնակցություն «The Hitchhiker’s Guide to the Galaxy» գրքի տեքստային մշակմանը։ Գիրքը արժանացել է «Thames TV»-ի մրցանակի։ Դրանով Ադամսի և Infocom-ի համագործակցությունը չի վերջանում, որոշ ժամանակ անց նա գրում է ևս մեկ հումորային-արկածային խաղ interactive fiction ժանրով։ Այդ խաղն ուներ «Bureaucracy» անունը։
Ադամսը «Բժիշկ Ով» ֆիլմի 4-րդ բժշկի սցենարիստներից մեկն էր. էպիզոդներ՝ «Ծովահենների մոլորակ» (անգլ. The Pirate Planet) և «Շադա» (անգլ. Shada)։
1984 թվականին Դուգլաս Ադամսը Ջոն Լլոյդի հետ գրում է ոչ ֆանտաստիկ «The Meaning of Liff» գիրքը։ Գիրքն ունենում է հաջողություններ 1990 թվականին և գրվում է նաև դրա շարունակությունը՝ «The Deeper Meaning of Liff»:
1987 թվականին Ադամսը փորձում է իր ուժերը մի քանի այլ ժանրերում և հրապարակում է «Dirk Gently’s Holistic Detective Agency» (թարգմանաբար՝ «Դիրկա Ջենթլի դետեկտիվ գործակալություն») գիրքը, որտեղ ներկայացվում է միստիկայի, դետեկտիվի և հումրի խառնուրդ։ Չնայած զուսպ արձագանքներին, մի տարուց հրատարակվում է գրքի շարունակությունը՝ «Long Dark Tea-time of the Soul»:
1990 թվականին Ադամսը կենդանաբան Մարկ Կարվարդայնի հետ համատեղ թողարկում է «Last Chance to See» գիրքը, որը պատմում է հազվագյուտ և անհետացող կենդանիների տեսակների մասին։
1991 թվականին «HHGG» աուդիոգիրքը առաջադրվում է Գրեմմի մրցանակի «Լավագույն խոսող կամ առանց երաժշտության ձայնագրություն» (անգլ.՝ Best Spoken Word or Non-Musical Recording) անվանակարգում։
Եվ ևս մեկ տարուց Դուգլասը գրում է «...ուղեցույց» վիպաշարի եզրափակիչ հինգերորդ գիրքը՝ «Հիմնականում անվնասը» (անգլ.՝ Mostly Harmless) ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականին Ադամսը գնում է Իսլինգթոն, որտեղ սկզբից ամուսնանում է Ապպեր Սթրիթի հետ, իսկ 1980-ական թվականներին՝ Դունկան Տերրասի հետ։
1980-ական թվականներին Ադամսը սիրավեպի մեջ էր բանաստեղծուհի Սալլի Էմերսոնի հետ, ով այդ ժամանակ իր ամուսնուց բաժանված էր ապրում։ Ավելի ուշ Ադամսը Էլիսոնին է ընծայում իր «Կյանք, տիեզերք և մնացած ամենը» գիրքը։ 1981 թվականին Էմերսոնը վերադառնում է իր նախկին ամուսնու՝ Փիթեր Սթոթհարդի մոտ։
Շուտով Ադամսի ընկերները նրան ծանոթացնում են Ջեյն Բելսոնին, ում հետ հետագայում սկզբնավորվել է ռոմանտիկ հարաբերություններ։ Բելսոնը այն նույն «տնային փաստաբանն էր», որի մասին կարճ հիշատակվում է գրողի 1980-ական թվականների կեսերի կենսագրականում.
«Նա [Ադամսը] ապրում է Իսլինգթոնում տնային փաստաբանի և Apple Macintosh համակարգչի հետ»։
Բնօրինակ տեքստ (անգլ.)"He [Adams] lives in Islington with a lady barrister and an Apple Macintosh."
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #119033364 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Wroe N. Obituary: Douglas Adams // Guardian — London: 2001.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ 6,0 6,1 6,2 Wroe N. Obituary: Douglas Adams // The Guardian.com — 2001. — ISSN 1756-3224; 1354-4322
- ↑ 7,0 7,1 7,2 Alderson A., Foggo D. Hitch Hiker's Guide author Douglas Adams dies aged 49 // The Daily Telegraph / C. Evans — London: 2001. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
- ↑ 8,0 8,1 8,2 Lawless J. Douglas Adams, Author of 'Hitchhiker's Guide to the Galaxy,' Dies at 49 / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2001. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 9,0 9,1 9,2 http://www.eskimo.com/~rkj/weekly/aa051701a.htm
- ↑ Who’s here — 1839.
- ↑ https://web.archive.org/web/20200223004353/http://www.bbc.co.uk/doctorwho/classic/episodeguide/cityofdeath/detail.shtml
- ↑ Notable Old Brentwoods
- ↑ Douglas Adams — NNDB.
- ↑ Douglas Adams is still the king of comic science fiction // The Guardian.com — 2013. — ISSN 1756-3224; 1354-4322
- ↑ Douglas Adams is still the king of comic science fiction — TheGuardian.com, 2013.
- ↑ http://www.screenonline.org.uk/people/id/1233876/index.html
- ↑ Cambridge holds Towel Day in honour of Douglas Adams — 2019.
- ↑ 18,0 18,1 18,2 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ https://www.comic-con.org/awards/inkpot
- ↑ 20,0 20,1 Douglas Adams — NNDB.
- ↑ Интервью Стива Мерецки, соавтора The Hitchhiker’s Guide to Galaxy на bbc.co.uk
Լրացուցիչ ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adams's official web site Wayback Machine-ի միջոցով: (archived 20 Հուլիս 2011), established by him, and still operated by The Digital Village
- Douglas Adams speech at Digital Biota 2 (1998) Արխիվացված 2013-03-02 Wayback Machine (The audio of the speech) Արխիվացված 2008-01-29 Wayback Machine
- Guardian Books "Author Page", with profile and links to further articles.
- Douglas Adams & his Computer article about his Mac IIfx
- BBC2 "Omnibus" tribute to Adams, presented by Kirsty Wark, 4 August 2001
- Mueller, Rick and Greengrass, Joel (2002).Life, The Universe and Douglas Adams, documentary.
- Simpson, M.J. (2001). The Pocket Essential Hitchhiker's Guide. ISBN 1-903047-40-4. Updated April 2005 ISBN 1-904048-46-3
- Special edition of BBC Book Club featuring Douglas Adams, first broadcast 2 January 2000 on BBC Radio 4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուգլաս Ադամս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուգլաս Ադամս» հոդվածին։ |
|
- Մարտի 11 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Քեմբրիջ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 11 մահեր
- 2001 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի աթեիստներ
- 20-րդ դարի անգլիացի վիպասաններ
- 20-րդ դարի վիպասաններ
- Աթեիստ ակտիվիստներ
- Անգլիացի աթեիստներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի դրամատուրգներ
- Անգլիացի հումանիստներ
- Անգլիացի մանկագիրներ
- Անգլիացի սցենարիստներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Աուդիոգիրք կարդացողներ